ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՄՏՍ TV» բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ-ի համագործակցությամբ

«ՄՏՍ TV» բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ-ի համագործակցությամբ
01.11.2019 | 01:40

Վի­վա­Սել-ՄՏՍ-ի բջ­ջա­յին նոր հա­վել­վա­ծի՝ «ՄՏՍ TV»-ի շնոր­հիվ այ­սու­հետ հա­սա­նե­լի կդառ­նա «Շանթ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան բա­ցա­ռիկ ծրա­գի­րը, նե­րա­ռյալ՝ ժա­ման­ցա­յին հա­ղոր­դում­ներն ու կարևոր ֆուտ­բո­լա­յին հան­դի­պում­նե­րը: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա ար­դյու­նա­վետ տնօ­րի­նել ժա­մա­նա­կը խցան­ման մեջ կամ հեր­թում, ինչ­պես նաև զբա­ղեց­նել ե­րե­խա­նե­րին՝ մե­քե­նա­յում կամ հան­գս­տի վայ­րում:


«ՄՏՍ TV» հա­վել­վա­ծը նոր խոսք է հա­յե­րեն բո­վան­դա­կու­թյունն ա­ռա­վել հա­սա­նե­լի դարձ­նե­լու գոր­ծում: Հա­վել­վա­ծը թույլ է տա­լիս սմարթ­ֆո­նը վե­րա­ծել լիար­ժեք հե­ռուս­տա­ցույ­ցի, կարևոր տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նալ նաև տնից դուրս գտն­վե­լիս և դի­տել հայ­կա­կան մի շարք հե­ռուս­տաա­լիք­ներ ու սե­րիալ­ներ HD ո­րա­կով ՝ Վի­վա­Սել-ՄՏՍ-ի 3G և 4G/4G+ ցան­ցե­րի ծած­կույ­թում, ինչ­պես նաև Wi-Fi-ի մի­ջո­ցով: Հա­վել­վա­ծի օգ­տա­գոր­ծու­մը մինչև 2019 թ. դեկ­տեմ­բե­րի 31-ը նե­րա­ռյալ անվ­ճար է:


Ֆեյս­բու­քյան ա­սու­լի­սի ձևա­չա­փով նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­րել են Վի­վա­Սել-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյանն ու «Շանթ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Ար­թուր Ե­զե­կյա­նը:
«ՄՏՍ TV» հա­վել­վա­ծից օգտ­վե­լու անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ են Android օ­պե­րա­ցիոն հա­մա­կար­գի դեպ­քում՝ նվա­զա­գույ­նը Android 5-ը, իսկ iOS-ի դեպ­քում՝ 10-ը: Հա­վել­ված­նե­րը պետք է ներ­բեռ­նել Google Play Store-ից կամ Apple Store-ից: Նախ­նա­կան շր­ջա­նում տրա­մադր­վե­լու են հետևյալ 11 հե­ռուս­տաա­լիք­նե­րը՝ Shant Premium HD, Shant News, Shant Serial, Shant Music, Shant HD, Shant Kids, TV5, Հ1, Հ2, Եր­կիր մե­դիա և Կենտ­րոն: «ՄՏՍ TV» հա­վել­վա­ծում նե­րառ­ված՝ «Շանթ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ստեղ­ծած բո­վան­դա­կու­թյան ամ­բող­ջա­կան փա­թե­թը շա­րու­նա­կե­լու է ընդ­լայն­վել:


Ծա­ռա­յու­թյու­նը հա­սա­նե­լի է «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500», ինչ­պես նաև «X» և «Y» թե՛ կան­խավ­ճա­րա­յին և թե՛ հետվ­ճա­րա­յին սա­կագ­նա­յին պլան­նե­րի բա­ժա­նորդ­նե­րին: «ՄՏՍ TV»-ի շր­ջա­նակ­նե­րում տրա­մադր­վող ծրագ­րե­րը դի­տե­լիս՝ ին­տեր­նե­տը լի­նե­լու է անվ­ճար: «ՄՏՍ TV» հա­վել­վածն օգ­տա­գոր­ծե­լիս այս սա­կագ­նա­յին պլան­նե­րով տրա­մադր­վող հիմ­նա­կան ին­տեր­նետ փա­թե­թի մե­գա­բայ­թե­րը չեն օգ­տա­գործ­վում:
Ծա­ռա­յու­թյունն ակ­տի­վա­նա­լու է հա­վել­վա­ծում գրանց­վե­լուն պես՝ մուտ­քագ­րե­լով հե­ռա­խո­սա­հա­մարն ու անհ­րա­ժեշտ այլ տվյալ­ներ, և հա­սա­նե­լի է լի­նե­լու բջ­ջա­յին ըն­դա­մե­նը մեկ սար­քի մի­ջո­ցով: Գրանց­ման վե­րա­բե­րյալ ման­րա­մաս­նե­րին ու պայ­ման­նե­րին ծա­նո­թա­նա­լու հա­մար այ­ցե­լեք www.mts.am/TV:


Հա­վել­վածն ու­նի հար­մա­րա­վետ ին­տեր­ֆեյս, է­լեկտ­րո­նա­յին ու­ղե­ցույց, որ­տեղ բա­ժա­նոր­դը կա­րող է ծա­նո­թա­նալ ա­լիք­նե­րի, ծրագ­րե­րի և ժան­րե­րի մա­սին տե­ղե­կատ­վու­թյա­նը, ինչ­պես նաև սահ­մա­նել հի­շե­ցում­ներ, ո­րոնք օգ­տա­տի­րո­ջը հա­ղոր­դու­մից ա­ռաջ կտե­ղե­կաց­նեն դրա մա­սին:
«ՄՏՍ TV» բջ­ջա­յին հա­վել­վա­ծի գոր­ծար­կու­մը ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր ու հայ­կա­կան տե­սա­բո­վան­դա­կու­թյան ա­ռա­ջա­տար ար­տադ­րող «Շանթ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան հետ՝ կարևոր քայլ է Վի­վա­Սել-ՄՏՍ-ի՝ հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան օ­պե­րա­տո­րից թվա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի օ­պե­րա­տո­րի փո­խա­կերպ­ման ճա­նա­պար­հին: Թվա­յին նոր դա­րաշր­ջա­նում բո­վան­դա­կու­թյու­նը դառ­նում է ա­ռանց­քա­յին, և Վի­վա­Սել-ՄՏՍ-ը, ի հա­շիվ իր ա­մե­նաըն­դար­ձակ ցան­ցի, ա­պա­հո­վում է թվա­յին բո­վան­դա­կու­թյան ա­ռա­վե­լա­գույն հա­սա­նե­լիու­թյուն՝ իր ապ­րան­քան­շա­նը կրող հա­վել­վա­ծի մի­ջո­ցով: Ըն­կե­րու­թյու­նը հետևո­ղա­կա­նո­րեն մուտք է գոր­ծում նոր ո­լորտ­ներ՝ հա­մաշ­խար­հա­յին մի­տում­նե­րին հա­մըն­թաց»,- ա­սել է Վի­վա­սել-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը:


«ՄՏՍ TV» բջ­ջա­յին հա­վել­վա­ծի ստեղծ­ման գոր­ծում Շանթ ՀԸ-ն ներդ­րել է իր ողջ նե­րու­ժը և հե­ռուս­տա­տե­սա­յին ո­լոր­տի հա­րուստ փոր­ձը: Ա­պա­հո­վե­լով հա­վել­վա­ծի կոն­տեն­տը՝ մենք ա­ռա­ջար­կում ենք հայ­կա­կան մաս­նա­գի­տաց­ված ա­լիք­ներ՝ ըստ լսա­րա­նի ճա­շա­կի ու հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի: Ա­ռանց գո­վազ­դա­յին ընդ­հա­տում­նե­րի, catch-up-ի և հի­շեց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով «ՄՏՍ TV» հա­վել­վա­ծը կխ­նա­յի օգ­տա­տի­րոջ ժա­մա­նակն ու հնա­րա­վո­րու­թյուն կտա բաց չթող­նելու ոչ մի հա­ղոր­դում»,- ա­սել է Ար­թուր Ե­զե­կյա­նը:


Բջ­ջա­յին հա­վել­վա­ծի շր­ջա­նակ­նե­րում տրա­մադր­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րը հա­սա­նե­լի են լի­նե­լու բա­ցա­ռա­պես ՀՀ տա­րած­քում:

Դիտվել է՝ 9896

Մեկնաբանություններ